211652_close_icon
views-count13097 դիտում article-date 21:12 22-03-2020

Գևորգ Գրիգորյան. «COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբը ստեղծում է առողջապահական ճգնաժամային կենտրոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբն ստեղծում է առողջապահական ճգնաժամային կենտրոն (Crisis Center): Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը: «Մենք ստացել ենք զանգեր, որ մարդիկ ավելի շատ անհանգստացած են առողջապահական պրոբլեմներով՝ իրենց ուղեկցվող հիվանդությունների սրացման, հնարավոր բուժման կազմակերպմամբ և այլ բժշկակական, մասնագիտական խնդիրներով: Հաշվի առնելով այդ փաստը՝ մենք որոշում ենք կայացրել ստեղծել առողջապահական բժշկական ճգնաժամային կենտրոն, որտեղ բժիշկ փորձագետ կաշխատի և Ձեր զանգերի պարագայում կկապվի Ձեզ հետ: Դուք զանգարահարելու եք փաստահավաք խումբ, ասելու եք Ձեր գանգատը և մեր մասնագետն անպայման կապվելու է Ձեզ հետ, որ տա համապատասխան պարզաբանում, իրականացնի ուղղորդում»,- ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր