211652_close_icon
views-count2526 դիտում article-date 20:35 22-03-2020

Երվանդ Վարոսյան. Օրենքը տարընթերցումների տեղիք չպետք է տա, հակառակ դեպքում՝ կամայականությունների առիթներ կլինեն. Tert.am

Արտակարգ դրության ժամանակ խստություններ կարող են լինել, դա նորմալ է, հնարավոր է հարկ եղած դեպքում նախատեսել խիստ պատիժներով հանցակազմեր, այդ նախագծի խնդիրը լրիվ այլ է, այն իրավական առումով խիստ անորոշ է և երկակի մոտեցումների հնարավորություն տվող: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/03/22/Varosyan/3242758?fbclid=IwAR1G53biKTVhIw36w0PbDBWk9n2HEjW_PmAkRqDz0fYbq985b4W5OZGfmko]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով ԱԺ առաջին ընթերցմամբ ընդունած Արտակարգ դրության ժամանակ մեկուսացման պահանջները խախտելու հետևանքով մարդկանց զանգվածային հիվանդացման համար 5 տարի ազատազրկում սահմանվող օրենքի նախագծին: «Այսինքն՝ իրավական առումով ցանկացած օրենքում և մասնավորապես՝ քրեական առկա նորմերը պետք է լինեն որոշակի, տարընթերցումների տեղ պետք է չլինի: Եթե, օրենքը կարդալիս, տասը հոգի կարող են տասը ձև հասկանալ, դա արդեն օրենք չէ, դա կամայականության բույն է: Խնդիրն իրավական անորոշության մեջ է, չեմ էլ կարծում, թե ժամանակի խնդիր էր, նախկինում՝ մինչև արտակարգ դրությունն էլ ժամանակ լինում էր, բայց իրավական անորոշ ձևակերպումներով նորմեր մասնավորապես, Քրեական օրենսգրքում մենք տեսել ենք, որ կիրառվել են»,- նկատեց նա: Բացի այդ, Վարոսյանն ընդգծեց, որ ավելի ճիշտ կլինի քաղաքացիներին շատ ավելի հստակ, հասկանալի, մատչելի լեզվով բացատարել, թե պետությունն իրենցից ինչ է պահանջում։ Նախ` դա պետք է արվի, հետո նոր մտածել այն մասին, թե խախտումները, որոնք են, և խախտողներին ինչ պատիժ է սպասվում: «Այդ ամենը պետք է արվեր նախքան խստացումներն ու գրաքննությունը, այդ դեպքում շատ ավելի լավ կլիներ, և մենք կտեսնեինք կարանտինին ուղղված գործուն քայլեր»: Մանրամասները՝ [url=https://https://www.tert.am/am/news/2020/03/22/Varosyan/3242758?fbclid=IwAR1G53biKTVhIw36w0PbDBWk9n2HEjW_PmAkRqDz0fYbq985b4W5OZGfmko]Tert.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր