211652_close_icon
views-count5899 դիտում article-date 23:56 22-03-2020

Մարուան Ֆելայնին հաստատել է, որ վարակվել է կորոնավիրուսով

Չինական «Շանդուն Լունեն» ակումբի կիսապաշտպան Մարուան Ֆելայնին հաստատել է, որ վարակվել է կորոնավիրուսով: «Սիրելի ընկերներ, ես կորոնավիրուսի թեստ եմ անցել և արդյունքը դրական է: Շնորհակալ եմ երկրպագուներին, բժիշկներին և ակումբին՝ նրանց հոգատարության և ուշադրության համար: Ես կանցնեմ բուժման կուրսը և հուսով եմ դաշտ վերադառնալ հնարավորինս արագ: Խնդրում եմ, ձեզ լավ նայեք», գրել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողն իր թվիթերում: Նշենք, որ Ֆելայնին դարձավ Չինաստանի առաջնության առաջին խաղացողը, որը վարակվել է կորոնավիրուսով:

Նմանատիպ նյութեր