211652_close_icon
views-count7910 դիտում article-date 17:59 22-03-2020

Էրեբունի վարչական շրջանի գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 23-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 20.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի, Նուբարաշենի խճուղու թիվ 1, 2, 3, 4, 5 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից հանրային օբյեկտների և հիմնարկների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»–ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր