211652_close_icon
views-count11476 դիտում article-date 11:04 22-03-2020

Խորվաթիայում 5,3 մագնիտուդ հզորությամբ 2 երկրաշարժ է տեղի ունեցել. կա առնվազն 1 զոհ. վնասվել է նաև Զագրեբի տաճարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 22-ին՝ վաղ առավոտյան, Խորվաթիայում 5,3 և 5,0 մագնիտուդ հզորությամբ կես ժամվա տարբերությամբ 2 երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է RBC-ն` հղում անելով Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին: Աղբյուրը տեղեկացնում է, որ երկրաշարժը գրանցվել է մարտի 22-ին տեղի ժամանակով 06:24-ին: էպիկենտրոնը գտնվել է Զագրեբից 7 կմ հյուսիս, ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5,3 բալ, օջախը՝ 10 կմ խորությամբ: Այս պահին հայտնի է առնվազն 1 զոհի մասին, ով 15-ամյա դեռահաս է: Կան ավերածություններ: Ականատեսները պատմել են, որ որոշ թաղամասերում շենքերի մասնակի փլուզումներ են եղել, վնասվել են ավտոմեքենաներ: Վնասվել է նաև Զագրեբի տաճարը: Նշվում է, որ այս երկրաշարժը ամենաուժգինն էր Խորվաթիայում վերջին 140 տարիների ընթացքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր