211652_close_icon
views-count6760 դիտում article-date 23:57 21-03-2020

Դիբալան և իր ընկերուհին վարակվել են կորոնավիրուսով

Թուրինի «Յուվենտուսի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան թվիթերում նշել է, որ նրա և ընկերուհու՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել, հայտնում է [url=https://armsport.am/2020/03/21/%d5%a4%d5%ab%d5%a2%d5%a1%d5%ac%d5%a1%d5%b6-%d6%87-%d5%ab%d6%80-%d5%a8%d5%b6%d5%af%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%b0%d5%ab%d5%b6-%d5%be%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-%d5%af%d5%b8/]Armsport.am[/url]-ը: «Ողջույն բոլորին, ուզում եմ տեղեկացնել, որ մենք ստացել ենք COVID-19 թեստի արդյունքները: Ես և Օրիանան վարակվել ենք կորոնավիրուսով: Բարեբախտաբար, մենք գտնվում ենք շատ լավ պայմաններում և լավ ենք զգում մեզ: Շնորհակալ եմ ձեր հաղորդագրությունների համար», – գրել է Պաուլոն: Դիբալան «Յուվենտուսի» 3-րդ ֆուտբոլիստն է, որի մոտ հայտնաբերել է կորոնավիրուս: Ավելի վաղ, COVID-19- ի պատասխանը դրական էր եղել պաշտպան Դանիելե Ռուգանիի և կիսապաշտպան Բլիզ Մատուիդիի մոտ:

Նմանատիպ նյութեր