211652_close_icon
views-count7173 դիտում article-date 23:08 21-03-2020

Բաբկեն Թունյան. Առևտրի կենտրոնները փակելու որոշումը կտարածվի միայն մոլերի վրա, տոնավաճառներն ու հագուստի խանութները կշարունակեն աշխատել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ պարզաբանելով պարետատան այսօրվա որոշումը՝ առևտրի կենտրոնները վաղվանից փակելու մասին: «Պարետատան որոշումը, որով մարտի 22-ից առևտրով զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակում է մտցվում, վերաբերում է ՄԻԱՅՆ առևտրի կենտրոններին (մոլլերին): Մոլլերից դուրս գործող տնտեսական ապրանքների և շինանյութերի վաճառքով զբաղվող խանութները կարող են շարունակել գործունեությունը»,-գրել է նա։ Ավելի ուշ Բաբկեն Թունյանը ևս մեկ պարզաբանում է ներկայացրել՝ նշելով, որ արգելքը չի տարածվում տոնավաճառների և հագուստի խանութների վրա, դրանք կշարունակեն աշխատել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր