211652_close_icon
views-count6948 դիտում article-date 15:50 21-03-2020

Վրաստանում 1 ամսով արտակարգ դրություն է սահմանվել նոր կորոնավիրուսի պատճառով

Վրաստանում 1 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել։ Այդ մասին հայտնում է GeorgiaOnline-ը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հայտարարությունը։ Որոշումը կայացվել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման հարցերով համակարգված հանձնաժողովի նիստի արդյունքում։ Գախարիայի խոսքով՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության պայմանները խախտելու համար վարչական տուգանք է կիրառվելու՝ ֆիզիկական անձինք կվճարեն 3000 լարի, իսկ իրավաբանական անձինք՝ 15 հազար լարի։ Կրկնակի խախտման դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվեն։

Նմանատիպ նյութեր