211652_close_icon
views-count3855 դիտում article-date 17:38 21-03-2020

Ռուսաստանը կորոնավիրուստը ստուգող թեստեր է մատակարարել 13 երկրների, այդ թվում՝ Հայաստանին

Ռուսաստանը 13 պետությունների կորոնավիրուսի առկայությունը ստուգող ավելի քան 100 հազար թեստ է մատակարարել, որոնք արտադրվել են ռուսական ձեռնարկություններից մեկում։ Այդ մասին տեղեկացնում է Tass-ը։ «Ռոսկոմնադզորը» հայտարարել է, որ այդ թեստերը ստանալու են ԵԱՏՄ անդամ պետությունները, ԱՊՀ երկրները, Իրանը, Մոնղոլիան և Հյուսիսային Կորեան։ Ռուսաստանում հավանական են համարում մատակարարումները նաև դեպի Եգիպտոս, Սերբիա, Վենեսուելա։ Ռուսական կողմը հայտնում է, որ իրենց տրամադրած թեստերի միջոցով են հայտնի դարձել կորոնավիրուսի վարակակիրների առաջին դեպքերը Հայաստանում, Բելառուսում, Ղրղզստանում և Ուզբեկստանում։

Նմանատիպ նյութեր