211652_close_icon
views-count5210 դիտում article-date 15:02 21-03-2020

Հարավային Կորեայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 8 հազար 799-ի

Հարավային Կոերայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 8799-ի: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Հրվ. Կորեայի առողջապահության նախարարությանը: Նոր հաստատված դեպքերի թիվը 147 է: Ընդհանուր հաշվով՝ առողջացել է 2612 մարդ, կորոնավիրուսից մահացել է 102 մարդ: Հիշցնենք, որ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 21-ի վերջին տվյալների դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 160 է:

Նմանատիպ նյութեր