Գործարկվել է պարետատան թեժ գիծը. Տիգրան Ավինյան
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ընթացքում ղեկավար պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է պարետատան թեժ գիծը գործարկելու մասին։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արդեն գործում է պարետատան թեժ գիծը։ Մեր աշխատակիցները 24֊ժամյա ռեժիմով կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին։
Թեժ գծի համարներն են.
-[b]8141 [/b]- Հայաստանի տարածքից զանգ կատարելիս
-+[b]374 11208141[/b] - արտերկրից զանգ կատարելիս
-[b]060 83 83 00[/b] - առողջապահական հարցերի դեպքում»,-գրել է նա։