211652_close_icon
views-count3360 դիտում article-date 12:43 21-03-2020

Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է. նախագահ Սարգսյանի կողմից նվերներ են փոխանցվել գյումրեցի Միքայելին, Գրիշային և Հովհաննեսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ նախագահի աշխատակազմի գրասենյակը տեղեկացնում է. «Նախագահ Արմեն Սարգսյանը սիրով է հիշում Գյումրիի «Արեգակ» ներառական սրճարանի իր պատանի բարեկամներին։ Հանրապետության նախագահի աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության աշխատակիցների միջոցով օրերս սրճարանի աշխատակիցներ Միքայելին, Գրիշային և Հովհաննեսին են փոխանցվել նախագահ Արմեն Սարգսյանի նվերները։ Գրիշային և Հովհաննեսին են հանձնվել դյուրակիր համակարգիչներ, իսկ Միքայելենց բնակարանը ապահովվել է ջեռուցման համակարգով: Հ․Գ․ Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է։ #Armpresident #ArmenSarkissian»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր