211652_close_icon
views-count3215 դիտում article-date 11:00 21-03-2020

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 20-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 9.56%-ով և կազմել 23.64 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 7.51%-ով և կազմել 26.98 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

Նմանատիպ նյութեր