211652_close_icon
views-count35114 դիտում article-date 20:34 20-03-2020

Մնացեք տանը: ՍՕՍ Սիսթեմս ընկերությունը հոգ կտանի ձեր հրդեհային անվտանգության համար

Սույն թվականի մարտի 19-ի երեկոյան ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում բռնկված հրդեհը հաջողվեց շատ արագ մարել շենքում առկա «ՍՕՍ 911» հակահրդեհային ինքնաշխատ համակարգի շնորհիվ: Համակարգի կողմից ծխի տարածման մասին ահազանգն ինքնաշխատ ռեժիմում, սեղմ ժամկետում հասցվեց նախարարության 911 արագ արձագանքման ծառայության վերահսկման վահանակին, որին ի պատասխան արտակարգ իրավիճակների նախարարությունը կարողացավ անմիջապես արձագանքել՝ պատահարի վայր ուղարկելով բարձր պատրաստվածությամբ հրշեջ-փրկարարական օպերատիվ խումբ՝ հերթական անգամ փրկելով այս կարևոր պատմամշակութային օբյեկտներից մեկը և կանխելով մարդկային զոհերը: Արդեն տարիներ շարունակ ՍՕՍ Սիսթեմս ընկերությունը «ՍՕՍ 911» համակարգի և արտակարգ իրավիճակների նախարարության արհեստավարժ անձնակազմի միջոցով ապահովում է ամբողջ Հայաստանի տարածքում գտնվող բազմաթիվ օբյեկտների հրդեհային անվտանգությունը: Ցանկանում ենք տեղեկացնել, որ հայտարարված արտակարգ դրության այս պայմաններում ՍՕՍ Սիսթեմս ընկերությունը ևս աշխատում է արտակարգ ռեժիմում, էլ ավելի մեծ պատասխանատվությամբ, անխնա ջանքեր գործադրելով «ՍՕՍ 911» համակարգի անխափան աշխատանքն ապահովելու և այս դժվարին օրերին մեր երկիրը և ազգաբնակչությանը հրդեհներով պայմանավորված պատահարներից զերծ պահելու համար: Ուստի, վստահեցնում ենք, որ այս օրերին հեռահար աշխատանքի անցնելու կամ ժամանակավորապես աշխատանքը դադարեցնելու հետևանքով փակված ձեր գրասենյակները կամ այլ տարածքներն ու հաստատութունները, որոնցում առկա է կամ կտեղադրվի մեր «ՍՕՍ 911» համակարգը, հավուր պատշաճի կապահովվեն հրդեհներից կամ հրդեհների պատճառած վնասներից: [b]ՍՕՍ Սիսթեմս ընկերության անձնակազմ[/b]

Նմանատիպ նյութեր