211652_close_icon
views-count4286 դիտում article-date 14:51 20-03-2020

Ֆինանսական կազմակերպությունների հետ խնդիրներ ունեցող անձինք օրական 400 զանգ են կատարել ԿԲ «թեժ գիծ»

Կենտրոնական բանկի «թեժ գիծը» Հայաստանում կորոնավիրուսի տարածման, արտակարգ դրության հայտարարման առաջին օրերին ստացել է օրական մոտ 400 զանգ` ֆինանսական կազմակերպությունների հետ անհամաձայնություններ ունեցող քաղաքացիներից: Հիմա արդեն զանգերի թիվը նվազել է: «[url=https://armenpress.am/arm/news/1009375.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը` արտակարգ դրության պայմաններում գնաճի և մակրոտնտեսական կայունության թեմայով ասուլիսում: «Թեժ գիծ» ունենք, և բավականին շատ զանգեր են ստացվում տարբեր ֆինանսական կազմակերպությունների հետ անհամաձայնությունների մասով: Եվ մենք կարողանում ենք ուղղորդել, որպեսզի այդ անհամաձայնությունները հարթվեն: Առաջին մի քանի օրերի ընթացքում օրական 400 զանգ է եղել մեր «թեժ գծին», սակայն վերջին օրերին զանգերի քանակն աստիճանաբար նվազում է, ինչը վկայում է, որ կարծես թե գործընթացն ավելի արդյունավետ է դարձել»,-ասաց Ստեփանյանը: Նա հիշեցրեց, որ ֆինանսական կազմակերպություններն անհատական մոտեցումներ են ցուցաբերում: Կան բանկեր ու վարկային կազմակերպություններ, որոնք հնարավորություն են տալիս իրենց հաճախորդներին որոշակի ժամանակով վճարումները չիրականցնել: Մոտեցումները տարբեր են: Խորհրդի անդամը նկատեց` հաճախորդները իրենց հետ կապված խնդիրները պետք է քննարկեն տվյալ բանկի կամ վարկային կազմակերպության հետ: «Եթե հաճախորդն ունի դժվարություններ և կարող է հանգամանորեն ներկայացնել դրանք, բանկերը կամ վարկային կազմակերպություններն այսօր պատրաստ են վերաձևակերպել այդ պարտավորություններն այնպես, որ վարկային բեռը կտրուկ չավելանա, և վարկային պատմությունը բացասական չդառնա»,-ասաց նա: Ստեփանյանը նկատեց` օրինակ, եթե հաճախորդը պետք է անի 200 հազար դրամ մարում, սակայն հիմա չի կարող, կարող է,օրինակ, 100 հազար վճարումն անել, ժամկետը վերաձևակերպել: Նա շեշտեց` բայց որևէ պարտավորությունների կտրուկ աճ հաճախորդների մոտ չպետք է լինի:

Նմանատիպ նյութեր