211652_close_icon
views-count45723 դիտում article-date 12:00 20-03-2020

Երեկ Կառավարության գլխավոր մասնաշենքում առաջացած հրդեհի ժամանակ ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության բժիշկները համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել անվտանգության 8 աշխատակցի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 19-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել ՀՀ կառավարության շենքում տեղի ունեցած հրդեհի վերաբերյալ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ հրդեհը բռնկվել է կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի աշխատասենյակներից մեկում։ Տեղում հրդեհի բարդության թիվ 2 կանչով ժամանել էին ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, ինչպես նաև բժշկական ապահովման վարչության բժիշկների հերթապահ խումբը։ Բարեբախտաբար, օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը կարճ ժամանակում մեկուսացվել է, և պարզվել է, որ այրվել են գրասեղանը, պահարանը, համակարգիչը, տպիչ սարքը, հեռախոսը, շերտավոր վարագույրն ու մանրահատակը, ջերմահարվել է նաև պատուհանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կառավարության շենքում իրենց ծառայությունը կատարող 8 անվտանգության աշխատակիցների, ովքեր ծխահարված են եղել, տեղում բժշկական ապահովման վարչության բժիշկները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, ինչի շնորհիվ կարիք չի եղել նրանց հոսպիտալացնել։ Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այս օրերին ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության բժիշկները նաև կատարում են մեկ այլ ազգանվեր աշխատանք՝ կորոնավիրուսով հիվանդներին տեղափոխելով համապատասխան վայրեր։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր