19473 դիտում
10:49 20-03-2020
Կրասնոդարի երկրամասում կորոնավիրուսով վարակման նոր դեպք. նա Հայաստանից էր եկել
Կուբանում կորոնավիրուսով վարակված եւ Սոչիի հիվանդանոցում հոսպիտալացված երկրորդ մարդը եկել էր Հայաստանից, նրա հետ շփվածների շրջանակը պարզվել է, բոլորը, ում հետ նա շփվել է, մեկուսացված են, հայտնում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը:
Օպերատիվ շտաբի վերջին տվյալներով՝ տարածաշրջանում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդանալու եւս երկու նոր դեպք: Ընդ որում՝ հիվանդացածներից մեկը երկրամասի տարածքով սոսկ անցել է եւ այնտեղից հեռացել է: Հիմա նա Մոսկվայում բուժվում է:
«Կորոնավիրուսային ինֆեկցիայով երկրորդ հիվանդացածը հիմա Սոչիի հիվանդանոցի մեկուսացված բոքսում բուժում է ստանում: Այդ մարդը տարածաշրջան էր եկել Հայաստանից: Կրասնոդարի երկրամասում հիվանդացածների շփումների շրջանակը օպերատիվորեն պարզվել է: Բոլորը, ում հետ նրանք շփվել են, հիմա մեկուսացված են բժիշկների հսկողության ներքո»,- նշված է հաղորդագրության մեջ:
Անցյալ շաբաթ Կուբանում կորոնավիրուսով հիվանդության առաջին դեպքը գրանցվել էր Իտալիայից եկած տղամարդու մոտ: Իշխանությունները երկրամասում մտցրել են բարձր պատրաստականության ռեժիմ: Խոշորագույն բուհերը որոշում են ընդունել հեռավար ուսուցման անցնելու մասին, դպրոցներ հաճախելն ազատ է: Կուբանի բուժհաստատությունները անցել են աշխատանքի կարանտինային ռեժիմի եւ սահմանափակում են հիվանդներին այցելությունները:
Նմանատիպ նյութեր
4666 դիտում
15:37 29-06-2014
Կրասնոդարի երկրամասում ուղղաթիռի վթարի զոհերի թիվը հասել է 4-ի. զոհվել է նաև Ելուգյանների 14-ամյա որդին, տեսանյութ
1556 դիտում
21:56 15-09-2014
ՃՏՊ՝ Կրասնոդարի երկրամասում․ զոհվել է 5 մարդ
1540 դիտում
15:27 30-12-2014
Կրասնոդարի երկրամասում 200 մարդ է տարհանվել
Այս բաժնից
778 դիտում
09:38 25-04-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզերում
775 դիտում
23:51 24-04-2024
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. իրավապաշտպան
559 դիտում
23:19 24-04-2024
Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից. Մելքումյան