211652_close_icon
views-count17363 դիտում article-date 10:41 20-03-2020

Մեքենաները լիցքավորվում են ոչ թե հեղուկ, այլ կենցաղային գազով․ բողոքներ կան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը սպառողների շահերը պաշտպանելու նկատառումով պատրաստվում է փոփոխություն կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և ավելացնել դրույթ, որով հեղուկ գազի վաճառքով զբաղվող ձեռնարկատերերին կպարտավորեցվի սպառողին ճշգրիտ տեղեկատվություն տալ վաճառվող հեղուկ գազի տեսակի և նշանակության մասին: Խնդիրն ան է, որ հեղուկ գազը լինում է կենցաղային և մեքենաների լիցքավորման համար, և դրանք իրենց տեխնիկական բնութագրերով էականորեն տարբերվում են իրարից: Հեղուկ գազով շահագործվող մեքենաների սեփականատերերը հաճախ են բողոքում, որ մեքենաները լիցքավորվում են կենցաղային գազով, որն առաջացնում է մեքենաների խափանումներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր