211652_close_icon
views-count36037 դիտում article-date 22:58 19-03-2020

Վլադիմիր Եղոյանը վիրուսները ոչնչացնող սարք է ստեղծել. Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/03/19/1100677/?fbclid=IwAR2wO5PPCxEyPgur_bImwa6UFwmYf5ttj9DvjQJyVQhhuRTHZeBAdRDt5Lw]Aravot.am[/url]-ը գրում է. Ճարտարագետն առաջարկում է պարզ լուծումներով մեր շրջապատն ու կենցաղը մանրէազերծել: Այս օրերին, երբ կորոնավիրուսը հասել է աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքներ եւ փոխանցվում է մարդուց մարդուն, կառավարություններն էլ վարակին հակազդելու մի շարք միջոցառումներ են իրականացնում, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի ավագ ճարտարագետ Վլադիմիր Եղոյանը մանրէներին, վիրուսներին ոչնչացնող մի պարզ մեթոդ է առաջարկում, որն աշխարհում կիրառվում է, սակայն Հայաստանում, հատկապես՝ կենցաղում՝ ոչ: Նրա խոսքով, հնարավոր է խուսափել նման կարգի վարակիչ մանրէներից, եթե օդը, միջավայրը, անկողնային պարագաները, երեխաների խաղալիքները հագուստները, տան այլ կենցաղային իրերը մանրէազերծես: Ճարտարագետի խոսքով, մեր երկրում անդրամանուշակագույն ճառագայթների օգտագործման մշակույթը չկա, մինչդեռ աշխարհի շատ երկրներում դրանք օգտագործում են կանխարգելիչ նպատակներով: «Գոյություն ունեն բազմաբնույթ, տարբեր տեխնիկական բնութագրերով մանրէազերծող ճառագայթիչներ, որոնք նախատեսված են տարբեր կիրառությունների համար: Բակտերիցիդային ճառագայթիչների սերիայի շնորհիվ մանրէազերծվում են գորգերի, բազմոցների, վարագույրների, փափուկ ծածկույթով իրերի մակերեսները: Նման մակերեսների վրա կուտակվում են մեծ քանակությամբ վնասակար միկրոբներ, որոնցից ազատվելը գործնականում, ոչ միշտ է հնարավոր, ինչն էլ պատճառ է հանդիսանում տարբեր վարակիչ հիվանդությունների առաջացման եւ նրանց տարածման»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Վլադիմիր Եղոյանը: Ճարտարագետ Եղոյանը կոնստրուկտիվ լուծումներով մի այնպիսի սարք է պատրաստել, որը թույլ է տալիս իրականացնել բակտերիցիդային ճառագայթների ներթափանցումը ծածկույթի ներքին շերտերը եւ, շնորհիվ ճառագայթների բարձր ինտենսիվության, բակտերիազերծումը կարելի է իրականացնել շատ կարճ ժամանակահատվածում: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/03/19/1100677/?fbclid=IwAR2wO5PPCxEyPgur_bImwa6UFwmYf5ttj9DvjQJyVQhhuRTHZeBAdRDt5Lw]այստեղ [/url]

Նմանատիպ նյութեր