211652_close_icon
views-count2875 դիտում article-date 21:00 19-03-2020

«Սյոնը» խզել է պայմանագրերը այն ֆուտբոլիստների հետ, որոնք հրաժարվել են աշխատավարձի կրճատումից

Շվեյցարական «Սյոն» ակումբի նախագահ Կրիստիան Կոնստանտինը ծայրահեղ քայլերի է դիմել այն խաղացողների հանդեպ, որոնք չեն համաձայնվել կորոնավիրուսի պատճառով վերանայել պայմանագրերը: Բոլոր խաղացողներին առաջարկել էին աշխատավարձը կրճատել մինչև ամսեկան 11750 եվրո: Շատ խաղացողներ ցանկացել են մինչև որոշում կայացնելը խորհրդակցել իրավաբանների հետ, շատերը մերժել են առաջարկը, մի մասն էլ չի հասցրել պատասխանել սահմանված ժամկետում: Արդյունքում ֆուտբոլիստներին ծանուցել են աշխատանքային պայմանագրերը խզելու մասին: Մասնավորապես, խզվել են Սեյդու Դումբիայի, Ալեքսանդր Սոնգի, Ժոան Ջուրուի և Պայտիմ Կասամիի հետ պայմանագրերը:

Նմանատիպ նյութեր