211652_close_icon
views-count2408 դիտում article-date 17:26 19-03-2020

Օլիմպիական ջահը հանձնվեց ճապոնական կողմին

Աթենքի << Պանատինաիկոս >> անտիկ ստադիոնում այսօր տեղի է ունեցել 32 –րդ ամառային օլիմպիական խաղերի կրակի հանձնումը ճապոնական կողմին: Միջոցառման պաշտոնական մասը զգալի փոփոխությունների էր ենթարկվել և այն անցել է առանց հանդիսատեսի։ Համացանցով արարողությանը հետևող մարզասերներին կոչ են արել Հունաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը, << Տոկիո - 2020 >> կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին, ճապոնացի անվանի մի քանի մարզիկներ։ Օլիմպիական ջահը Սպիրոս Կապրալոսը հանձնել է ճապոնացի լողորդ Նաիոկո Իմոտոյին։ Խաղերի կրակն ինքնաթիռով վաղն առավոտյան կհասնի Տոկիո։ Դիմավորման արարողությունը նույնպես փակ կլինի։ Համաշխարհային սպորտի գլխավոր մարզահանդեսի մեկնարկին մնացել է 126 օր։

Նմանատիպ նյութեր