2933 դիտում
16:59 19-03-2020
Ռուս գիտնականներին հաջողվել է սեկվենավորել կորոնավիրուսի ամբողջական գենոմը
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Սմորոդինցևի անվան Գրիպի գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները ՌԴ-ում նոր կորոնավիրուսով՝ COVID-2019-ով հիվանդից վերցված նմուշով առաջին անգամ սեկվենավորել են SARS-CoV-2-ի ամբողջական գենոմը:
Այս մասին հայտնում է «[url=https://armenpress.am/arm/news/1009251.html]Արմենպրես[/url]»-ը՝ վկայակոչելով ՌԴ առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:
«SARS-CoV-2-ի օպերատիվ գենետիկական անալիզը բացառիկ կարևորություն ունի նոր տիպի կորոնավիրուսի էվոլյուցիայի, տարածման դինամիկայի գնահատման տեսանկյունից: Այս կորոնավիրուսը նոր է մեզ համար, այդ պատճառով չափազանց կարևոր է որոշել դրա տարածման ճանապարհը, փոփոխությունները: Այս տեղեկությունը կօգնի պատվաստանյութի և կորոնավիրուսի բուժման հակավիրուսային պրեպարատների մշակման գործում»,-հայտարարել է գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Դմիտրի Լիոզնովը:
Նմանատիպ նյութեր
1847 դիտում
20:28 25-11-2014
Գիտնականներին հաջողվել է փոխել կլոնավորված ոչխարի սեռը
982 դիտում
08:37 06-02-2014
Բոլոր կեղծ երևույթներին չավելացնենք կեղծ գիտնականներին. Առավոտ
771 դիտում
15:38 14-02-2014
Տեղի է ունեցել երիտասարդ գիտնականներին դրամաշնորհներ հանձնելու արարողությունը
Այս բաժնից
436 դիտում
17:04 23-04-2024
Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան
508 դիտում
16:45 23-04-2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը