211652_close_icon
views-count1075 դիտում article-date 16:47 19-03-2020

Հանրությունը պարբերաբար կտեղեկացվի կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվող կատարվող փոխանցումների ծավալների և օգտագործման ուղղությունների մասին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Արդեն իսկ հրապարակվել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ ընդառաջ գնալով քաղաքացիներից և կազմակերպություններից ստացվող բազմաթիվ առաջարկություններին՝ ընդլայնվել են ստացված միջոցների օգտագործման ուղղությունները՝ ներառելով. -առողջապահական կարիքների համար՝ -բժշկական անձնակազմի խրախուսում, -բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերում, -բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավում, -սոցիալական կարիքների համար՝ -Բնակչության սոցիալապես անապահով, տեղաշարժման դժվարություններ ունեցող, ռիսկի խմբում գտնվող անձանց (ընտանիքներին) մթերքով, անհատական պաշտպանության և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովում, -Օժանդակող կամավոր խմբերին անհրաժեշտ պարագաներով ապահովում և աշխատանքների կազմակերպում, -Տրանսպորտային փոխադրումների կազմակերպում: Պահպանելով հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքները՝ պարբերաբար հանրությունը կտեղեկացվի ստացված միջոցների ծավալի և դրանց օգտագործման ուղղությունների վերաբերյալ: Խնդրում ենք փոխանցում կատարելիս նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին» և ցանկության դեպքում նաև նշել այն ուղղությունը, որով ցանկանում եք, որ Ձեր միջոցները օգտագործվեն: -Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան -Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր