211652_close_icon
views-count3798 դիտում article-date 16:24 19-03-2020

Հարկային արձակուրդի գաղափարը վատն ենք համարում. բա ծախսերն ինչո՞վ պետք է անենք. Փաշինյան

Հարկային արձակուրդի գաղափարը վատն ենք համարում: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Որովհետև ասում են՝ կառավարությունն այս ծախսը պետք է անի, այն ծախսը պետք է անի, այն ծախսը պետք է անի և նույն նախադասության մեջ ասում են՝ կառավարությունը բոլորին պետք է հարկային արձակուրդ տա: Բա եթե պետք է հարկային արձակուրդ տա, այդ ծախսերն ինչո՞վ պետք է իրականացնի: Դրա համար մենք ասում ենք, որ մարդիկ պետք է պատրաստ լինեն իրենց սովորականհարկերը, վճարումները անել: Իհարկե, ճգնաժամը չենք կարող արհամարհել, դրա համար կառավարությունը միջոցներ է ներդնում, այսինքն քաղաքացու հետ մասնակցում ենք հարկերի վճարմանը: Պայմանավորվել ենք, որ բանկերը վարկերի հետ կապված պետք է անհատական աշխատեն իրենց հաճախորդների շրջանակների հետ: Այո, մենք համարում ենք, որ կարող են լինել որոշակի սոցիալական ճգնաժամային երևույթներ, դրա համար նախատեսել ենք 25 մլրդ դրամի չափով սոցիալական աջակցության փաթեթ, բայց այս փաթեթը պտք է լինի հասցեական, որ հասնի նրանց, որոնք դրա կարիքն իրականում ունեն»,- ասաց վարչապետը: Նա հայտարարեց, որ կառավարությունը խուճապի չի մատնվելու, էմոցիոնալ, չհաշվարկված որոշումներ չի կայացնելու:

Նմանատիպ նյութեր