211652_close_icon
views-count102135 դիտում article-date 14:55 19-03-2020

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում Toyota Avalon-ը բախվել է երկաթե արգելապատնեշին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. վարորդը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։05-ի սահմաններում Toyota Avalon մակնիշի 33 ՏT 590 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ դեպի Շինուհայր գյուղ տանող ճանապարհահատվածի 5-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է. ում դին ավտոմեքենայից դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Այս պահին ոստիկաններն ու փրկարարները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայում, բացի վարորդից, ուղևոր էլ է եղել, ով, բարեբախտաբար, չի տուժել, սակայն նրան առաջին բուժօգնությունն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած բժիշկները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի և ուղևորի, ինչպես նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր