211652_close_icon
views-count3886 դիտում article-date 14:39 19-03-2020

Կառավարության անդամները ծափահարեցին հայ գործարարներին և բուժաշխատողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում առաջարկեց ծափահարություններով շնորհակալություն հայտնել մեր գործարարներին և բուժաշխատողներին կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում իրենց կատարած աշխատանքի համար: «Ես ուզում եմ կրկին ընդգծել մեր գործարարների, հայ բիզնեսմենների բացառիկ տաղանդը: Ես երեկվա ու էսօրվա թվերը, որ տեսա, զարմացա, բոլորս գիտենք՝ Լարսը փակ է, Իրանի հետ մեր սահմանը փակ է, ամեն ինչ փակ է, բայց միևնույն է, մեր գործարարները կարողանում են գտնել ճանապարհներ, ներմուծել սննդամթերթ, և ես ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել: Առաջարկում եմ, որ մեր գործարարներին ծափահարենք այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար»,- ասաց վարչապետը, ինչից հետո կառավարության անդամները ծափահարեցին։ Այնուհետև վարչապետն անդրադարձավ առողջապահական համակարգի աշխատակիցներին, նրա խոսքով, մեր ժամանակների գլխավոր հերոսներին։ «Եթե գործարարների դեպքում այս ամբիոնից ասելու անհրաժեշտություն տեսա, ապա առողջապահության համակարգի աշխատողների դեպքում նման կարիք չկա, որովհետև այդ գնահատանքը համատարած է և ամենուր: Բայց կարծում եմ, որ իրոք մեր խոնարհումը և գնահատանքի խոսքը մեր առողջապահական համակարգի աշխատողներին պետք է, և նրանց նույնպես ծափահարենք»,- ասաց վարչապետը։ Կառավարության անդամները կրկին ծափահարեցին:

Նմանատիպ նյութեր