211652_close_icon
views-count10113 դիտում article-date 14:27 19-03-2020

Տնտեսվարողն անտոկոս վարկ կստանա 2 տարով. Փաշինյանը նշեց ուղղությունները

Բիզնեսի որոշ ոլորտներ կունենան ֆինանսական բարդություններ՝ կապված ճգնաժամային ներկա վիճակի հետ։ Մենք առաջարկում ենք ճգնաժամային վարկային պորտֆելներ բիզնեսին: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ներկայացրեց վարկային պորտֆելի էությունը՝ «Ֆինանսավորման 50 տոկոսն իրականացնում են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, 50 տոկոսը ֆինանսավորում է կառավարությունը: Կառավարության տվածն անտոկոս է, իսկ բանկերի տվածի տոկոսները նույնպես սուբսիդավորում է կառավարությունը: Այսինքն տնտեսվարողը զրո տոկոսով ստանում է վարկային միջոցներ: Այդ միջոցները կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով. Տնտեսվարողներին՝ աշխատակիցներին աշխատավարձ և դրանց գծով հարկերի վճարումներ: Մենք այստեղ առաջարկում ենք յուրաքանչյուր աշխատակից դեպքում ով ավելի, քան մսական 500 հազար դրամի չափով և ոչ ավել, քան 3 ամսվա համար: Այսինքն եթե տնտեսվարողները դժվարություններ ունեն աշխատավարձ վճարելու, մենք ասում ենք՝ փողը կտանք, դուք վճարեք, հետո բանկի մասը կվերադարձնեք առանց տոկոսի: Երկրորդ ուղղությունը՝ հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, եթե հունքի ողջ ծավալըպետք է օգտագործվի Հայաստանում պատրաստ արտադրանք ստանալու նպատակով և վարկառու տնտեսվարողը տնօրինում է անհրաժեշտ արտադրական հզորությունների: Երրորդը՝ սարքերի և սարքավորումների, այդ թվում գյուղնշանակության ապրանքների ներմուծում, այն դեպքում, երբ տվյալ սարքերն ու սարքավորումները պետք է օգտագործվեն ՀՀ-ում արտադրություն կազմակերպելու և արտադրությունն ընդլայնելու նպատակով: Չորրորդը՝ էլէներգիայի, ջրի ու գազի գծով ծախսերի իրականացում, բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավելի, քան ամսական 5 մլն դրամ գումարի չափով և ոչ ավելի, քան 3 ամսվա համար: 5-րդը՝ առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծումայն դեպքում, երբ գնված կամ ներմուծված պետք է իրացվի Հայաստանում: 6-րդը՝ պարատանյութ, սերմ տնկի կամ գյուղատնտեսական նշանակության հունքի գնում կամ ներմուծում այն դեպքում, երբ այդ ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում»,-ասաց վարչապետը»: Նա նաև ներկայացրեց, թե որոնք են այդ վարկերի նկատմամբ հիմնական պահանջները. «Պետք է վարկը լինի դրամով, բանկի կողմից տրվող մասը կարող է լինել արտարժույթով: Ժամկետը լինելու է մինչև 24 ամիս: Վարկի առավելագույն գումարը 500 մլն դրամ է: Վարկային միջոցները կարելի է օգտագործել միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով: Առավելագույն ինտեգրալ տոկոսը տարեկան 0-6 տոկոս: Կառավարության կողմից համաֆինանսավորում առաջարկվում է հետևյալ չափով. Աշխատավարձի պարագայում մինչև 50 տոկոս, հումքի պարագայում՝ 40 տոկոս, սարքավորումների պարագայում՝ 25 տոկոս, կոմունալ ծախսերի դեպքում 45 տոկոս, սննդի ներմուծման պարագայում՝ 30 տոկոս, գյուղատնտեսության պարագայում՝ 35 տոկոս»: Փաշինյանը հավելեց, որ այս առաջարկությունը առաջիկա 1-2 օրվա ընթացքում հանրային քննարկում կանցնի և երբ պատրաստ կլինի, կառավարությունն այն կհաստատի:

Նմանատիպ նյութեր