211652_close_icon
views-count8752 դիտում article-date 13:47 19-03-2020

Շաքարավազի 201 օրվա պաշար ունենք, հավի մսի 64 օրվա պաշար. Փաշինյանը թվեր ներկայացրեց

Հայաստանը պարենային պահովվածության խնդիրներ չունի, սննդի բավական շատ պաշարներ ունենք: Այս մասին այսօր, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, օրինակ 2 օր առաջվա դրությամբ շաքարավազի 201 օրվա պաշար ունի Հայաստանը. «Հավի մսի 64 օրվա պաշար ունենք, ձեթի 38 օրվա պաշար ունենք: Միաժամանակ միայն ամսի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքար, 145 տոննա ցորեն, 15 տոննա հրուշակեղեն, 20 տոննա սիսեռ, նաև արևածաղկի սերմ, դդմի սերմ, սառեցված միս, կարտոֆիլ և այլն: Լիարժեք ապահովված ենք նաև բենզինով և դիզվառելիքով և ներմուծվում է այս պահին»,-ասաց վարչապետը: Իր հերթին ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ չհաշված ներմուծումները Հայաստանը բենզինի առնվազն 3 ամսվա պաշար ունի, դիզվառելիքի 1,5 ամսվա պաշար. «Ցորենի մեծպաշար ունենք, որից նաև հացն է ստացվում: Այսինքն ալյուրի և ցորենի մասով հանգիստ կարող ենք լինել»: ՀՀ վարչապետը նկատեց, որ երեկ արդեն առևտրի ծավալների էական անկում է արձանագրվել, քանի որ մարդիկ էնքան բան են առել ու տները լցրել։

Նմանատիպ նյութեր