211652_close_icon
views-count46899 դիտում article-date 11:54 19-03-2020

Կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկն արձանագրվել է ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքրոջ մոտ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։ Առողջություն եմ ցանկանում նրան։ Այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: Նրանք համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը։ Խնդրում ենք հարգել նրանց աշխատանքը և մնալ տանը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր