211652_close_icon
views-count15543 դիտում article-date 11:50 19-03-2020

Տղայիս մեջ մեղքի զգացում բացարձակ չկա. Արա Սուքիասյան. aravot.am

16 ամյա աղջկա սպանության համար մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանի ու սպանվածի հետ դեպքի օրը տանը գտնվող երկու անձանց միջեւ առերեսումը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով: Այս մասին [url=https://www.aravot.am/2020/03/19/1100867/?fbclid=IwAR2flWu5-tEJGw4uvue8g6_MpleRrZIHe4ibDlRyai-us1tMUyyvs5Lp47o]Aravot.am[/url]-ին հայտնեց Ռաֆայել Սուքիասյանի հայրը՝ Արա Սուքիասյանը: «Առերեսումը նախատեսված էր մի երկու օր առաջ տանը գտնվածների հետ, բայց համաճարակով պայմանավորված հետաձգվել է: Դեպքի օրը իմ տղան այդ տնից դուրս է եկել երեկոյան ժամը 18:00-ին, իսկ շտապ օգնություն են կանչել գիշերը՝ 23:00-ին, տրամաբանեք իմ տղայի առնչությունը այդ աղջկա սպանությանը: Սպանված աղջիկը սենյակում է մենակ եղել, կողքի սենյակում գտնվել են եւս երկու հոգի՝ տղա, աղջիկ: Օրինակ` իմ մոտ հարց է առաջացել՝ ոստիկանությունում տեղյա՞կ էին, որ իրենց սպասարկման տարածքում գտնվող բնակարանը վարձակալվել էր անբարո ծառայություն մատուցելու համար, եթե տեղյակ էին, ու միջոցներ չեն ձեռնարկել, ապա պետք է մեղադրվեն իմանալ-չհայտնելու հոդվածով: Իսկ եթե տեղյակ չեն եղել, ուրեմն այդ ոստիկանությունը բանի պետք չէ, որ չի տիրապետում տարածքի իրավիճակին: Զրույցների ժամանակ տղաս շարունակում է պնդել, որ ինքը սպանություն չի կատարել, այդ աղջկան սպանողն ինքը չէ, քրեական գործում էլ ապացույցներ չկան, որ իմ տղան է սպանողը»,- պատմեց Արա Սուքիասյանը: Ի դեպ, հիշեցնենք, որ նա պնդում է, որ իր տղան սպանվածի պլանշետը սարքելու համար է նրանց տուն գնացել: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/06/1144398/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունվարի 5-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։ Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Երվանդ Նիկոյանի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Ահարոն Ներսիսյանի ու նույն վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հարւթյուն Խեդոյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել էին 16-ամյա Ս. Կ-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ երեխան մահացել էր խեղդամահ արվելու հետևանքով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր