211652_close_icon
views-count3840 դիտում article-date 10:51 19-03-2020

Ձևավորվելու է ՔԿԱԳ նոր համակարգ, բացառելու համար կոռուպցիոն ռիսկերը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել «Քաղաքացիական կացության ակտերի մասին», ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում։ Ըստ նախագծի՝ ձևավորվելու է քաղաքացիական կացության ակտերի գրանցման նոր համակարգ, որտեղ որոշում կայացնող աշխատակցի և դիմողի միջև շփումը հասցվելու է մինիմալ անհրաժեշտության, նվազեցնելով ցանկացած տեսակի կոռուպցիոն ռիսկ: Նախատեսվում է նաև քաղաքացիների սպասարկման ոլորտն ապահովել բարձր որակավորման մասնագետներով, փոփոխություններ կատարելով հաստիքացուցակներում՝ նվազեցնելով դրանց թվաքանակը և բարձրացնելով աշխատավարձերը: Արդարադատության նախարարության համակարգում նախատեսվում է ստեղծել քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոններ (Front office), օժտված քաղաքացիների խորհրդատվության տրամադրման, դիմումների ընդունման գործառույթով, իսկ դիմումների ուսումնասիրությունն իրականացվելու է գործակալության կողմից (Back office): Այս նախագծով նախարարությունն առաջարկում է որպես քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի ամբողջական համակարգային փոփոխության առաջին փուլ, Երևանին հանձնված թվով 9 ՔԿԱԳ տարածքային մարմինները վերակազմավորել արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի կենտրոնների (Front office)՝ օժտված քաղաքացիների խորհրդատվության տրամադրման, դիմումների ընդունման և գործակալության (Back office) կողմից դիմումների ուսումնասիրության արդյունքում ձևավորված թղթային ձևաչափով փաստաթղթերի փոխանցման լիազորություններով: Տվյալ համակարգի առկայության դեպքում սպասարկման կենտրոնների բոլոր աշխատակիցների գործունեությունը գտնվելու է արդարադատության նախարարության անմիջական վերահսկողության ներքո և մշտադիտարկման տակ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր