2598 դիտում
10:19 19-03-2020
Ինչ է պետք դատավոր դառնալու համար. նոր չափանիշներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը ներկայացրել է օրենսդրական մի նախաձեռնություն, որով առաջարկում է փոփոխություններ կատարել Դատական օրենսգրքում և, ըստ էության, նվազեցնել դատավորներ դառնալու համար առկա պահանջները:
Օրինակ՝ այժմ Դատական օրենսգրքի 97-րդ հոդվածում ամրագրված է, որ դատավորները պետք է ունենան իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի աստիճան և տիրապետեն առնվազն երկու օտար լեզվի: Եվ, ահա, պատգամավորն առաջարկում է թողնել միայն բակալավրը և առնվազն երկու օտար լեզվի փոխարեն՝ առնվազն մեկը:
Պատգամավորը հիմնավորում է, թե Հայաստանի Հանրապետությունում դատավարության լեզուն հայերենն է, և օրենքը նախատեսում է, որ բոլոր փաստաթղթերը դատարան են ներկայացվում հայերեն կամ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Եվ ելնելով այս հանգամանքից՝ պատգամավորը եզրակացնում է, որ դատավորը պարտավոր չէ տիրապետել երկու օտար լեզվի՝ դատավարությունը պատշաճ կերպով անցկացնելու համար:
Հավելենք նաև, որ առաջարկվում է դատավորների համար նախատեսված տարիքի նվազագույն շեմը 28-ի փոխարեն ամրագրել 25-ը: Այսինքն՝ այստեղ ևս չափանիշների նվազում ունենք:
Նկատենք, որ թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունը լծվել է դատական համակարգում փոփոխություններ անելու՝ տարբեր օրենքներ նախագծելով: Եվ մշտապես հարց էր բարձրաձայնվում՝ որքանով իշխող ուժն ունի նոր դատավորների թեկնածուներ: Եվ միգուցե ցենզերի փոփոխությունը հնարավոր կադրեր ապահովելու դժվարությամբ է պայմանավորված»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
73270 դիտում
19:30 26-06-2018
Դատավոր կա, դատավոր է, դատավոր էլ կա, «դուռը ծեծում ես, ասում է՝ ներսում մարդ չկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
7357 դիտում
14:35 29-06-2017
ԱՄՆ-ն նոր չափանիշներ է սահմանել 6 պետությունների քաղաքացիներին վիզա տրամադրելու համար
863 դիտում
09:27 02-04-2020
Նոր չափանիշներ ԱՄՆ-ում բուժսպասարկման համար․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1378 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7771 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով