211652_close_icon
views-count3235 դիտում article-date 09:56 19-03-2020

Պետություններին տրվող վարկային միջոցների հոսքը ժամանակավորապես կկասեցվի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, աշխարհում ստեղծված իրադրությամբ պայմանավորված՝ համաշխարհային տնտեսական վիճակի առնչությամբ այս ժամանակահատվածում որոշակիորեն սահմանափակվելու է միջազգային բանկային կոորպորացիաների և սիստեմաների կողմից պետություններին տրվող վարկային միջոցների հոսքը, այդ թվում՝ նաև այն նախագծերի, որոնք գործնականում վավերացված են և կյանքի կոչվելու համար ամեն բան վաղուց նախատեսված էր։ Մեր տեղեկություններով, առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում հետխորհրդային տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների համար նախատեսված վարկային միջոցները ժամանակավորապես կկասեցվեն։ Խոսքը վերաբերում է տվյալ երկրների և Ասիական, ՎԶԵԲ-ի ու Համաշխարհային բանկի հետ նախատեսված վարկային համաձայնագրերին։ Ըստ տեղեկությունների, դրանց շուրջ որոշակիություն կլինի ոչ շուտ, քան ամռան երկրորդ, երրորդ ամիսներին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր