211652_close_icon
views-count62905 դիտում article-date 09:40 19-03-2020

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 115-ի

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 5 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 115 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 99 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ: Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում` -մնացե'ք տանը, -սահմանափակե'ք շփումները, -հետևե'ք անձնական հիգիենային, -հաճախակի լվացե'ք ձեռքերը օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո, -հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային տրանսպորտից օգտվելը, -շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն, -գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին, -եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ, -պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին, -խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին: Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր