211652_close_icon
views-count1930 դիտում article-date 09:25 19-03-2020

Վահագն Հարությունյանի հարցով ՀՀ իշխանությունները չեն հակադարձել ռուս գործընկերներին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչներ, որոնց նկատմամբ 2018-ի իշխանափոխությունից հետո տարբեր քրեական գործեր էին հարուցվել, մոտ երկու տարի է՝ գտնվում են ՌԴ տարածքում, ավելին՝ նրանցից ոմանք այնտեղ քաղաքական ապաստան են հայցել ու ստացել։ Այս առիթով ՀՀ իշխանություններն անհանգիստ են, ինչը չեն էլ թաքցնում, և հնարավոր դեպքերում իրենց դժգոհության մասին ակնարկում են իրենց ռուս գործընկերների մոտ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, երբ օրերս Մոսկվայում ձերբակալվեց, այնուհետև շատ կարճ ժամանակ անց ազատ արձակվեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, ՀՀ իշխանություններն այս փաստի վերաբերյալ իրենց մտահոգություններն են հայտնել ՌԴ իշխանության բարձրագույն շրջանակների հետ ունեցած հեռախոսազրույցներում։ Ի դեպ, ռուսական կողմի տված պատասխանը, թե ՌԴ իշխանությունները չեն խառնվում հատուկ ծառայությունների աշխատանքներին, մերոնց իրականում չի բավարարել, սակայն ոչ մի բովանդակային հակադարձում կամ փաստարկ չեն ներկայացրել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր