211652_close_icon
views-count4506 դիտում article-date 22:29 18-03-2020

Ուկրաինայում հայ գործիչը նշանակվել է փոխնախարարի պաշտոնում

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մակարյանը դարձել է Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարարի տեղակալ, հայտնում է [url=http://analitikaua.net/2020/zamestitelem-ministra-po-voprosam-reintegracii-stal-david-makaryan/]AnalitikaUA.net[/url]-ը։ Ըստ կայքի տեղեկության, համապատասխան որոշումն ընդունել է նախարարների կաբինետը։ Դավիթ Մակարյանը ծնվել է 1984թ․ օգոստոսի 12-ին՝ Նիկոլաեւ քաղաքում։ Ծովակալ Մակարովի անվան նավաշինական ազգային համալսարանն ավարտելուց հետո միանգամից դարձել է Նիկոլաեւի «Գրանդ Ավտո Նիկ» ԲԲԸ տնօրեն։ 2011թ․ դարձել է Վիտալի Կլիչկոյի «Հարված» կուսակցության անդամ։ 2012թ․ գլխավորել է կուսակցության Նիկոլաեւի շրջանային կազմկակերպությունը եւ 2012թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դարձել է Նիկոլաեւի շրջանային ընտրական շտաբի ղեկավար։ 2012-2014թթ․ Մակարյանը եղել է 7-րդ գումարման պատգամավոր Պավել Ռյաբկինի խորհրդատու-օգնականը։ 2014թ․ դեկտեմբերին ընտրվել է 8-րդ գումարման ժողովրդական պատգամավոր՝ անցնելով ԲԿ կուսակցության ցուցակով, որտեղ 66 համարն էր։ Նա տրանսպորտի հարցերով հանձնաժողովի անդամ է։ Պատգամավորության տարիներին Նիկոլաեւի շրջանի սոցիալական տնտեսական զարգացման համար ներգրավել է մոտ 120 միլիոն գրիվնա։ 2016թ․ Դավիթ Մակարյանը եղել է Նիկոլաեւյան շրջանային պետական վարչակազմի նախագահի թեկնածու, սակայն հրաժարվելով առաջարկությունից՝ մնացել է աշխատելու Գերագույն ռադայում։ 2019-ից Մակարյանը Ուկրաինայի հայերի միության «ՈՒՀՄ» հասարակական կազմակերպության նախագահի տեղակալն է։

Նմանատիպ նյութեր