211652_close_icon
views-count114485 դիտում article-date 13:53 18-03-2020

«Կերամա Մարացի» ընկերությունում սեփականատերերի կողմից մեկ այլ քաղաքացի նույնպես խոշտանգվել է. սրիչով կտրել են դաստակներն ու հոսանքահարել, իսկ իրավապահները 2 տարի է՝ տեղում դոփում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մարտի 4-ին տեսանյութ էր հրապարակել, որով «Կերամա Մարացի» ընկերության աշխատակիցը հայտնել էր, որ ինքը խոշտանգման է ենթարկվել նշված ընկերության սեփականատերերի կողմից։ Այսօր՝ մարտի 18-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է փաստաբան Գեորգի Մելիքյանի հարցազրույցը, ինչպես նաև մեկ այլ քաղաքացու հարցազրույցը, ով նույնպես աշխատելով «Կերամա Մարացի» ընկերությունում, խոշտանգման է ոչ միայն խոշտանգման է ենթարկվել, այլև տարել է հոգեբանական ծանր ապրումներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խոշտանգված քաղաքացին ցույց է տալսի իր ձեռքերի դաստակները, որոնց վրա կան բազմաթիվ սպիներ, ովքեր, ըստ քաղաքացու հայտնածի, կատարել են «Կերամա Մարացի» ընկերության սեփականատերերը նշված ընկերությունում։ Անգամ հոսանքահարել են քաղաքացուն ու արդեն 2 տարի է՝ իրավապահները նշված քրգործը բացահայտելու, խոշտանգողներին հայտնաբերելու ուղղությամբ կարծես թե ոչինչ չեն ձեռնարկում։ Նրանք 2 տարի է՝ տեղում դոփում են։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/05/1149047/]հայտնել [/url]էինք, որ մարտի 4-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] է դիմել Արարատի մարզի բնակիչ՝ 53-ամյա Արմեն Գյուրջյանը, ով իր զայրույթն էր հայտնել, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները արդեն մի քանի օր է, փորձում են հոգեբանական ճնշմամբ, երբեմն էլ՝ ահաբեկելով, իրեն ստիպել, որպեսզի նա հրաժարվի մարտի 2-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տված հայտարարությունից։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, Ա. Գյուրջյանը այդ օրը Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն էր դիմել փաստաբան Գեորգի Մելիքյանի հորդորով, երբ իր հետ կատարված միջադեպի մասին նա տեղեկացրել էր փաստաբան Գ. Մելիքյանին, և վերջինս էլ, լսելով նրան, ով, ի դեպ, մեկ այլ աղմակահարույց գործով տուժողի փաստաբան է, հորդորել էր Ա. Գյուրջյանին, որ նա դիմեր ոստիկանություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Գյուրջյանը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հայտնել էր, որ ինքը 2006-2018 թվականներին աշխատել է «Լիա Կերամիքս» ՍՊԸ-ում՝ որպես պահեստապետ և 2017 թվականի դեկտմբերի 22-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոցի 8 հասցեում «Կերամա Մարացցի» խանութի պահեստում նշված ՍՊԸ մասնաճյուղերից մեկի տնօրեն, ոմն Ռուբոն ծեծի էր ենթարկել իրեն, իսկ արդեն 2018 թվականի հունվարի 9-ին նույն հասցեում Ռուբոն և իրեն անծանոթ մի քանի անձինք ծեծի էին ենթարկել իրեն։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ա. Գյուրջյանն ասել էր, որ նշված անձինք իրեն մեղադրում էին անհիմն, ինչ-որ 16 մլն դրամի ապրանքների յուրացման մեջ և իրեն ոչ թե ծեծել, այլ խոշտանգել էին, ինչի հետևանքով կոտրվել էին ատամները, ու Քանաքեռ-Զեյթոյնի ոստիկանները համոզում էին, թե՝ ի՞նչ կլինի, արի, գրի, որ իբրև բարձրաձայն վիճաբանել եք, 1-2 հատ էլ խփել եք իրար՝ փորձելով խոշտանգումը վերաձևակերպել քաշքշուքի և ծեծի, որպեսզի վաղեմության պատրվակով գործը փակեն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր