211652_close_icon
views-count10610 դիտում article-date 10:23 18-03-2020

Գործարարներն աջակցում են պետությանը. սպասվում են նոր նախաձեռնություններ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, թե՛ ՀՀ-ում ձեռնարկատիրությամբ զբաղվող գործարարները, թե՛ արտասահմանում, մասնավորաբար ՌԴ-ում բիզնես գործունեություն ծավալող մի քանի լուրջ անհատներ իրենց պատրաստակամությունն են հայտնել ստեղծված առկա վիճակում մեր պետությանն աջակցելու։ Մենք տեղեկություն ունենք, որ նրանք պատրաստվում են ոչ միայն գումարային աջակցության տեսքով սատարել երկրին, այլև համապատասխան առաջին անհրաժեշտության ապրանքներով և բժշկական միջոցներով, եթե դրա անհրաժեշտությունը պետությունն ունենա։ Ի դեպ, նախօրեին արդեն հայտնի դարձավ, որ մի քանի գործարարներ արդեն առաջին քայլն են արել: Այս օրերին, մեր տեղեկություններով, սպասվում են նոր նախաձեռնություններ: Հնարավոր է՝ դրանց մի մասը պարզապես չհրապարակայնացվի, հենց գործարարների ցանկությամբ, ցուցադրականությունից զերծ մնալու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր