211652_close_icon
views-count2959 դիտում article-date 23:40 17-03-2020

Թենիս․ «Ռոլան Գարոսի» մրցաշարը հետաձգվեց մինչև աշուն

Կորոնավիրուսի տարածման պատճառով համաշխարհային սպորտը շարունակում է տուժել։ Քիչ առաջ որոշում է կայացվել թենիսի Մեծ սաղավարտի տարվա երկրորդ մրցաշարի՝ Ֆրանսիայի բաց առաջնության վերաբերյալ, հայտնում է [url=https://armsport.am/2020/03/17/roland-garros-2/]Armsport.am[/url]-ը: Եվ այսպես, Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիան որոշել է հետաձգել Ռոլան Գարոսը և անցկացնել 2020 թվականի սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 4-ը։ Մրցաշարը նախատեսված էր մայիսի 24-ից հունիսի 7-ը, սակայն չի կայանա այդ օրերին Եվրոպայի ողջ տարածքում կորոնավիրուսի տարածման պատճառով։ Ռոլան Գարոսի պաշտոնական կայքում առկա հայտարարության մեջ նշված է, որ իրավիճակը այնպիսին է, որ ոչ ոք չի կարող երաշխավորել, թե ինչ կլինի մայիսի 18-ին, երբ նախատեսված է որակավորման մրցաշարի մեկնարկը։ Այդ իսկ պատճառով Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիան կայացրել է հետաձգման որոշում։ Ավելի վաղ ATP-ն և WTA-ը դադարեցրել էին բոլոր մրցաշարերը։

Նմանատիպ նյութեր