211652_close_icon
views-count3832 դիտում article-date 22:39 17-03-2020

Հավակնորդների մրցաշար. կայացավ առաջին տուրը

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում մեկնարկել է շախմատի Հավակնորդների մրցաշարը: Առաջին տուրում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը ոչ-ոքի է խաղացել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի հետ: Խաղաղ ելք է ունեցել նաև ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկի և Կիրիլ Ալեքսեենկոյի մրցախաղը: Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Յան Նեպոմնյաշչին հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին, իսկ չինացի Դին Լիժենը պարտվել է իր հայրենակից Վան Հաոյին: Նշենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով մրցաշարն անցկացվում է առանց հանդիսականների, իսկ ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովը համաճարակի վտանգի պատճառով հրաժարվեց մասնակցել մրցաշարին և նրան փոխարինեց Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Հավակնորդների մրցաշարի հաղթողը հնարավորություն կունենա շախմատի համաշխարհային թագի համար մրցախաց անցկացնել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր