211652_close_icon
views-count9133 դիտում article-date 21:20 17-03-2020

Արցախում մինչ այսօր կորոնավիրուսի կասկածանքով 13 քաղաքացուց վերցվել է փորձանմուշ․ դրանցից 12-ի արդյունքը բացասական է, մեկի պատասխանը պարզ կլինի վաղը․ ԱՀ ԱՆ

Արցախում առայսօր նոր կորոնավիրուսի կասկածով 13 քաղաքացիներից փորձանմուշ է վերցվել` ուղարկվել լաբորատոր հետազոտության: Այս պահի դրությամբ, 12 փորձանմուշի արդյունքները բացասական են, 1-դեպքի պատասխանը պարզ կլինի վաղվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը` որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել և հորդորում բնակչությանը չճշտված տվյալներ չհրապարակել ու ապատեղեկատվություն չտարածել: Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսի՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները։

Նմանատիպ նյութեր