211652_close_icon
views-count4136 դիտում article-date 22:18 17-03-2020

ԱՀ պետական նախարարը ծանոթացել է «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախի Հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը ոստիկանապետ Լևոն Մնացականյանի, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանի, առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի և քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի ուղեկցությամբ մարտի 17-ին աշխատանքային այցով եղել է «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում՝ ծանոթանալու վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ առողջապահության նախարարության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից իրականացվող շուրջօրյա հսկողական աշխատանքներին: Ոլորտի պատասխանատուները և աշխատակիցները պետական նախարարին են ներկայացրել նախապես հանձնարարված ցուցումների կատարման ընթացքը և հաջորդականությունը: «Պետք է Արցախ մուտք գործող յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ գործել համապատասխան հրահանգների, հստակեցնել աշխատանքների կազմակերպման բաշխվածությունը և դրանք կատարել սահմանված պահանջներին համապատասխան: Բացի ջերմաչափում իրականացնելուց՝ նրանց իրազեկել վարակի ախտանիշների մասին: Հորդորել 14-օրյա ժամկետում, կասկածելի ախտանիշների դեպքում, ինքնամեկուսանալ և անպայման դիմել մոտակա բուժհիմնարկ: Անհրաժեշտություն կա լրացուցիչ պատասխանատվությամբ մոտենալ անհատական քարտերի գրանցման գործընթացին՝ բացառելով որևէ քաղաքացու մասին տեղեկության բացակայությունը»,- նշել է Գ. Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել: [b] ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր