211652_close_icon
views-count7760 դիտում article-date 18:18 17-03-2020

«Հայաստանի էլեկտրականցանցեր» ընկերությունը անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի

Արտակարգ իրավիճակի պայմաններում բաժանորդների պատշաճ սպասարկում ապահովելու, ինչպես նաև մեր շրջապատի առողջությունը որպես գերակա նպատակ դասելու սկզբունքներից ելնելով՝ ս.թ. մարտի 17- ից ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերությունը անցնում է հեռահար աշխատանքային ռեժիմի: Այդ նպատակով Ընկերությունը որոշում է ընդունել նվազագույնի հասցնել մարդկային շփումները ինչպես Ընկերության ներսում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ: Ուստի արգելվում է քաղաքացիների, այդ թվում նաև՝ մեր բաժանորդների մուտքը Ընկերության գրասենյակներ: Երևանում և մարզերում տեղակայված բաժանորդների սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործի: Բաժանորդների սպասարկումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով: Բաժանորդներին խնդրում ենք դիմել՝  պաշտոնական կայքում հասանելի առցանց դիմում մուտքագրելու միջոցով՝ http://www.ena.am/Contact.aspx?hid=45&lang=1 (նախատեսված է բոլոր տեսակի դիմումների համար),  փոստով՝ 0047, ՀՀ, Երևան, Արմենակյան, 127,  էլեկտրոնային նամակով՝ [email protected] հասցեին: Յուրաքանչյուր հարցի/բողոքի/առաջարկության դեպքում կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 180 և 080000180 բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի հեռախոսահամարներով: Առո՛ղջ եղեք:

Նմանատիպ նյութեր