211652_close_icon
views-count11060 դիտում article-date 14:57 17-03-2020

Առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու կորոնավիրուսի առկայությունը ստուգող 5000 և ավելի թեստ

ՀՀ առողջապահության նախարարությունը մինչև այս շաբաթվա վերջ Հայաստան կներմուծի կորոնավիրուսի առկայությունը ստուգող 5 հազարից ավելի թեստ։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։ «Մինչև շաբաթվա վերջ մենք կստանանք կորոնավիրուսի առկայությունը ստուգող 5000-ից ավելի թեստ, ինչը բավարար է մեր աշխատանքներն իրականացնելու համար։ Մենք ամենօրյա ռեժիմով աշխատանքներ ենք իրականացնում, կապի մեջ ենք մեր միջազգային գործընկերների հետ, որպեսզի կարողանանք լրացուցիչ թեստեր ձեռք բերել»,- նշեց Նանուշյանը։ Նա վստահեցրեց, որ այս պահին հանրապետությունում առկա է բավարար քանակությամբ թեստ։ Մարտի 17-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված են Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Նրանք ի սկզբանե եղել են մեկուսացված: Հանրագումարով, այս պահին կա հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը առողջացել է:

Նմանատիպ նյութեր