211652_close_icon
views-count21825 դիտում article-date 14:10 17-03-2020

Հիվանդանոցում են կորոնավիրուսով վարակված, սակայն բուժման կարիք չունեցող մարդիկ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կորոնավիրուսն այնքան էլ սարսափելի չէ, եթե խոսքը վերաբերում է 70-ից ցածր տարիք ունեցող և խրոնիկական հիվանդություն չունեցող անձանց: ՀՀ վարչապետը նշեց, որ այս պահին կարևոր է հասկանալ, թե ինչ ռազմավարությամբ է պետք շարժվել առաջ: «Ուզում եմ շեշտը դնել մեզնից յուրաքանչյուրի անհատական և սոցիալական պատասխանատվության վրա: Այսօրվա մեր ռազմավարությունը հետևյալն է՝ քանի դեռ կա հնարավորություն, հետևել դեպքերին և մեկուսացնել դրական ախտորոշված մարդկանց հետ շփում ունեցած անձանց, բայց հիմա փաստն այն է, որ մենք հիվանդանոցներում պահում ենք մարդկանց, որոնք բուժման կարիք չունեն: Կորոնավիրուսն այնքան էլ սարսափելի չէ, եթե խոսքը վերաբերում է 70-ից ցածր տարիք ունեցեող և խրոնիկական հիվանդություն չունեցող անձանց: Մեր հիվանդների մեծ մասը ոչ մի բուժում չի ստանում»,- նշեց վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում: Վարչապետը նշեց, որ այս պահին կորոնավիրուսն ընթանում է որպես մի սովորական վիրուսային հիվանդություն: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել։ «Մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 64-ի:

Նմանատիպ նյութեր