211652_close_icon
views-count3835 դիտում article-date 12:44 17-03-2020

Արդարադատության նախարարի տեղակալը մեկուսացված կամ ինքնամեկուսացված չէ

Մամուլում տեղեկություն է տարածվել, թե Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը կարանավիրուսի պատճառով ինքնամեկուսացված է, ինչի պատճառով բացակայում է աշխատանքից։ Ինչպես փոխանցում է տեղեկատվության ստուգման կենտրոնը, նախարարությունից հայտնում են, որ Գրիգորյանը բնակվում է Էջմիածնում: Հետևելով Առողջապահության նախարարության հորդորներին՝ իր աշխատանքային պարտականություններն իրականացնում է հեռահար տարբերակով: Որևէ առողջական խնդիր չկա. ընդամենը սոցիալական պատասխանատվություն: Նախարարությունից հիշեցնում են, որ ըստ նախօրեին հաստատված «Հայաստանի տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Կառավարության որոշման՝ պատասխանատվություն է նախատեսված այս թեմայով պաշտոնապես չճշտված լուրերի համար: Նախարարությունից խնդրում են անհապաղ հեռացնել ապատեղեկատվությունը:

Նմանատիպ նյութեր