211652_close_icon
views-count3726 դիտում article-date 12:31 17-03-2020

Ի՞նչ սպասել արտակարգ դրության ընթացքում․ պարզաբանում է կառավարությունը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է արտակարգ դրության ընթացքում կանխարգելիչ միջոցառումների, սահմանով մուտքի և ելքի, տեղաշարժման սահմանափակումների և անհրաժեշտ այլ քայլերի մասին տեղեկություններ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է կառավարության հրապարակած տեղեկատվությունը․ Մուտքը և ելքը ՀՀ սահմանով ՀՀ քաղաքացիները չեն կարող ցամաքային սահմանով լքել ՀՀ տարածքը. բացառություն կկազմեն բեռնափոխադրումներ իրականացնողները, օրինակ` վարորդները: ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները (եթե նույնիսկ ՀՀ քաղաքացի չեն), Հայաստանում հաշվառված և բնակվող անձինք կարող են մուտք գործել ՀՀ տարածք: Այլ օտարերկրացիների մուտքը արգելվելու է, եթե, օրինակ, նրանք այնպիսի երկրների քաղաքացիներ են կամ վերջին 14 օրը գտնվել են այնպիսի երկրներում, որտեղ համաճարակաբանական լարված իրավիճակ է տիրում (նման երկրների ցանկը կորոշի պարետը) Անկախ բոլոր դեպքերից, դիվանագիտական ներկայացուցչությունները, օրինակ` դեսպանները, հյուպատոսական հիմնարկների և ﬕջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդաﬓերը կարողանալու են մուտք գործել ՀՀ տարածք Միևնույն ժամանակ պարետը, կախված կոնկրետ հանգամանքներից և առանձնահատուկ դեպքերում կարող է որոշել նաև թույլ տալ այլ անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնց արգելվում է մուտք գործել` համաձայն արտակարգ դրության պայմանների Կանխարգելիչ միջոցառումներ ՀՀ սահմանից մուտք գործելուց հետո կատարվելու է անձանց զննություն • ախտանիշների առկայության դեպքում իրականացվելու է հոսպիտալացում, ﬔկուսացում (ինքնաﬔկուսացում) և (կամ) այլ սահմանափակող ﬕջոցառուﬓեր, • եթե անձը հրաժարվի նման միջոցառումներից, նրան կարող են ժամանակավորապես ﬔկուսացնել պարետի կողﬕց սահմանված համապատասխան վայրերում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով, • եթե պարզվի, որ անձը ՀՀ է ժամանել այնպիսի երկրներից, որտեղ համաճարակաբանական լարված իրավիճակ է տիրում, ապա նրանք կտեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ նրանց կարող է հրահանգվել անցնել ինքնաﬔկուսացման` իր մշտական բնակության կամ իր նախընտրությամբ ﬔկ այլ վայրում՝ բացառելով այլ անձանց հետ անﬕջական շփումը: Տեղաշարժման սահմանափակումներ Չնայած արտակարգ դրությունը հայտարարվել է ՀՀ ողջ տարածքում, բայց սահմանափակումներ կգործեն միայն այն համանքներում և տարածքներում, որոնք կորոշի պարետը: Այն համայնքում, որտեղ կորոշվի մտցնել սահմանափակումներ, կգործի հետևյալ ռեժիմը • կգործի համայնքի տարածք մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ, որը կհսկեն ոստիկանությունը, առողջապահության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնւ, սննդամթերքի անվտանգության տեսչական մարնի, մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչները • առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման դեպքերի, ինչպես նաև պարետի ցուցումով` արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու անհրաժեշտությունից ելնելով մուտքերը և ելքերը չեն սահմանափակվի. • համայնքի տարածքում կարող են կատարվել անձանց ﬔկուսացում (ինքնաﬔկուսացում), ազատ տեղաշարժի նորմավորում (օրվա ժամեր, մարդկանց քանակ և այլն) • անձանց բնակարաններում կամ գտնվելու վայրում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային ﬕջոցառուﬓերի իրականացում Անձանց մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբեր ման դեպքում անձինք կտեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր: Միջոցառումներին մասնակցությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արգելվելու է հավաքների և գործադուլների անցկացումը: Բացի այդ, կարող են պարետի կողմից սահմանվել տարածքներ, որտեղ կարգելվեն այնպիսի հանրային միջոցառումներ, օրինակ` սպորտային, մշակութային, կրթական միջոցառուﬓեր, ժամանցային ﬕ ջոցառուﬓերը, ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման ﬕջոցառուﬓերը և այլն: Նման միջոցառումները կարգելվեն նման տարածքներում, եթե այդ միջոցառումներին մասնակցեն 20 և ավելի անձինք: Ուսումնական գործընթացը Բոլոր պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ մանկապարտեզները), նախնական մասնագիտական (արհեստագործական), ﬕ - ջին մասնագիտական և բարձրագույն ուսուﬓական հաստատություններում կարգելվի դասապրոցեսը: Այս արգելքը չի տարածվի հեռավար (օնլայն) ուսուցման վրա: Այլ սահմանափակումներ Արգելվելու են տեսակցությունները, հանձնունքների կատարումը ազատազրկման վայրերում, զորամասերում, հոգեբուժական կազմակերպություններում, տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում: Հրապարակումներ ինտերնետում և մամուլում Եթե անձինք և զանգվածային լրատվության միջոցները ինտերնետում, այդ թվում` սոցիալական ցանցերում կամ այլ ձևով ցանկանում են տեղեկատվական նյութ տեղադրել կորոնավիրուսի վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, ﬔկուսացվածների քանակի մասին, ապա պետք է օգտվեն բացառապես պարետատան կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվությունից և հղում կատարեն դրան ու հնարավորինս վերարտադրեն այն: Նրանց հրապարակումները չեն կարող հակասել պաշտոնական տեղեկատվությանը: Նույնը նաև վերաբերում է այնպիսի տեղեկություններին, որոնք հանգեցնում են խուճապի կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ են պարունակում: Նման հրապարակումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողﬕց: [b]ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ, ՈՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԸ ԽԱԽՏԵԼԸ, ԱՅՍԻՆՔՆ` ՍԱՀՄԱՆԱՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՉԵՆԹԱՐԿՎԵԼԸ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ Է ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ` ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1823 ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ:[/b]

Նմանատիպ նյութեր