211652_close_icon
views-count13750 դիտում article-date 10:39 17-03-2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպելու է խոշոր բուժհաստատությունների տնօրենների հետ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.338898002963138/1171323049720625/?type=3&theater]էջում[/url] գրել է. «Տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» 16.03.2020թ., թիվ 298-Ն կառավարության որոշման հավելվածի 22-րդ կետի. Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները: Վաղը հանդիպում եմ ունենալու մեր երկրի խոշոր բուժհաստատությունների տնօրենների հետ, որպեսզի ներկայացնեմ արտակարգ դրության ժամանակ բուժհիմնարկների գործունեության կարգը և առանձնահատկությունները, ինչպես նաև բացատրեմ վերոնշյալ կետի կիրառման սկզբունքները»։

Նմանատիպ նյութեր