211652_close_icon
views-count2293 դիտում article-date 10:38 17-03-2020

Պետք է պաշտպանվեն ոչ միայն մայրերի իրավունքները, այլև գործատուի շահերը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Ծովինար Վարդանյանի, Սոնա Ղազարյանի, Լուսինե Բադալյանի, Արմեն Փամբուխչյանի և Նարեկ Զեյնալյանի նախաձեռնությամբ առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում։ Նախագծի ընդունման առաջնային նպատակն է իրավակիրառ պրակտիկայում կյանքի կոչել ՀՀ սահմանադրության 16-րդ հոդվածը, ըստ որի՝ «ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են»: Ծովինար Վարդանյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախագիծը բաղկացած է երկու մասից․ նախ՝ օրենսգրքի մակարդակով երաշխիքներ են նախատեսել հղի կանանց և երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող, մինչև մեկ տարեկան երեխա խնամող անձանց համար. «Փորձել ենք ավելի հավասարակշիռ կետի բերել այն կանանց իրավունքները, որոնք աշխատանքի են անցնում ֆիզարձակուրդից հետո։ Հավասարակշիռ ասելով ի նկատի ունենք, որ պետք է պաշտպանվեն ոչ միայն աշխատող կանանց իրավունքները, այլև գործատուի շահերը»։ Նշենք, որ կանանց՝ հղիության և ծննդաբերության արձակուրդից աշխատանքի վերադառնալու դեպքում, անկախ երեխայի տարիքից, աշխատանքի պահպանման երաշխիքային ժամկետը գործող օրենսդրությամբ ընդամենը մեկ ամիս է, ինչը նախագծի հեղինակները բավարար ժամկետ չեն համարում: Նախագծի երկրորդ մասը վերաբերում է երեխայի ծնվելուց հետո նորածնի հորը տրամադրվելիք վճարովի արձակուրդին: Այն հնարավորություն կտա նորածնի հորը՝ երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում, իր իսկ ցանկությամբ ստանալ գործատուի հաշվին վճարովի արձակուրդ մինչև 5 աշխատանքային օր տևողությամբ: Դա հնարավորություն կտա նորածնի հորը մասնակից դառնալ երեխայի խնամքին և աջակցել նոր ծննդաբերած կնոջը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր