211652_close_icon
views-count4975 դիտում article-date 10:28 17-03-2020

Հանրային միջոցառումներին վերաբերող սահմանափակումներն ու արգելքները մարտի 17-ի ժամը 12:00-ից կտարածվեն ՀՀ ամբողջ տարածքի վրա. Ավինյան

«Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները և արգելքները» կետի դրույթները մարտի 17-ի ժամը 12։00-ից կտարածվեն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/tigran.avinyan/]էջում[/url] հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, Հիմնվելով արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման վրա՝ «Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները և արգելքները» կետի դրույթները մարտի 17-ի ժամը 12։00-ից որոշել եմ տարածել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի վրա։ Սա վերաբերում է հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցության արգելքին։ Այս որոշման իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները․ ֊համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները, ֊ժամանցային միջոցառումները, ֊տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), հոգեհանգստի և թաղման միջոցառումները։ Նշեմ, որ հոգեհանգստի և թաղման միջոցառումների դեպքում կփորձենք մասնակցության փոքր-ինչ ավելի լայն հնարավորություններ տալ՝ միաժամանակ հետևելով որպեսզի մարդկանց կուտակումներ արարողության ժամանակ չլինեն»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր